Կամալա Հարիսը «Crocus City Hall»-ի վրա հարձակումն անվանել է ողբերգություն և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին
ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը «Crocus City Hall»-ի վրա հարձակումը ողբերգություն է անվանել և իր ցավակցությունը հայտնել զոհերի ընտանիքներին։
«Այն, ինչ տեղի ունեցավ ահաբեկչության արդյունքում, ակնհայտորեն ողբերգություն է, և մենք բոլորս պետք է մեր ցավակցությունը հայտնենք նրանց ընտանիքներին», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Կամալա Հարիսը կրկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ Վաշինգտոնը որևէ ապացույց չունի հարձակմանը Ուկրաինայի հնարավոր մասնակցության վերաբերյալ։
«Մենք գիտենք, որ իսլամական խմբավորումը իրականում պատասխանատու է կատարվածի համար», – խոստովանել է Հարրիսը: