Կամալա Հարիս - Ես կանեմ ամեն ինչ Գազայում պատերազմը դադարեցնելու, պատանդներին վերադարձնելու, Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար
Ամեն ինչ կանեմ Գազայում պատերազմը դադարեցնելու համար,- ասել է ԱՄՆ փոխնախագահ, նախագահի դեմոկրատ թեկնածու Կամալա Հարիսը։
Հարիսն այս հայտարարությունն արել է Միչիգանում աջակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Այս տարին դժվար էր՝ հաշվի առնելով Գազայի հատվածում զոհերի և ավերածությունների մասշտաբները, քաղաքացիական բնակչության զոհերը և տեղահանվածները Լիբանանում: Սա կործանարար է, և որպես նախագահ՝ ես կանեմ ամեն ինչ՝ Գազայում պատերազմը դադարեցնելու, պատանդներին վերադարձնելու, Գազայի տառապանքին վերջ տալու, Իսրայելի անվտանգությունը և պաղեստինցի ժողովրդի ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը ապահովելու համար,- հայտարարել է Հարիսը։