Կամալա Հարիս. Ուզո՞ւմ եք իմանալ, թե ով է Իրանի պատերազմում հաղթողը, Ռուսաստանը, որը փող է վաստակում նավթ վաճառելով
Ուզո՞ւմ եք իմանալ, թե ով է Իրանի պատերազմում հաղթողը։ Ռուսաստանը, որը փող է վաստակում նավթ վաճառելով,- ասել է ԱՄՆ նախկին փոխնախագահ և դեմոկրատ նախագահի թեկնածու Կամալա Հարիսը։
Հարիսը քննադատել է Իրանի հետ պատերազմը՝ նշելով, որ «ամեն բան անհեթեթություն է»։
«Ամերիկացի ժողովուրդը չի ուզում պատերազմ Իրանում, այս պատերազմը Կոնգրեսի կողմից լիազորված չէր, բայց նույնիսկ եթե այն լիազորված լիներ, այն չպետք է սկսվեր», – ասել է Հարիսը։
Ըստ նրա՝ Թրամփի հայտարարությունները Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին համոզիչ չեն։
«Նա խոսեց ավերածությունների մասին, ապա ասաց, որ արդեն արել է դա, սա պարզապես անհեթեթություն է», – նշել է Հարիսը։
ԱՄՆ նախկին փոխնախագահը նշել է, որ այս հակամարտությունում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է։
«Այս պատերազմի գլխավոր հաղթողը Ռուսաստանն է՝ նավթի հարցի պատճառով։ Նրանք վերացրին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում։ Նրանք փող են վաստակում նավթ վաճառելով, որը նախկինում սահմանափակել էին», – ասել է Հարիսը։
Նա ասել է, որ սա նաև ազդում է Ուկրաինայի աջակցության վրա։
«Մենք ուղարկում ենք հրետանի, հակաօդային պաշտպանություն, որը հակառակ դեպքում կօգտագործվեր Ուկրաինայի համար։ Հետևանքները շատ լուրջ են։ Ես չեմ պատրաստվում Թրամփին հիմար անվանել։ Նա վտանգավոր է», – ասաց Հարիսը։