Կամալա Հարիս. Ընտրողները մտահոգված են, որ ԱՄՆ-ն չունենա այնպիսի նախագահ , ով պաշտում է բռնապետին և ֆաշիստին, ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը վտանգավոր է
Կամալա Հարիս. Ընտրողները մտահոգված են, որ ԱՄՆ-ն չունենա այնպիսի նախագահ , ով պաշտում է բռնապետին և ֆաշիստին, ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը վտանգավոր է

ԱՄՆ-ի դեմոկրատների նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփին ֆաշիստ է անվանել։

Լրագրողի այն հարցին, թե Հարրիսը կարծում է, որ Դոնալդ Թրամփը ֆաշիստ է, նա դրական է պատասխանել։

«Ընտրողները մտահոգված են, որ ԱՄՆ-ն չունենա այնպիսի նախագահ , ով պաշտում է բռնապետին և ֆաշիստին, ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը վտանգավոր է: Որպես Միացյալ Նահանգների նախագահ, գլխավոր հրամանատար, նա ասում է իր գեներալներին՝ ըստ էության, ինչու՞ չեք կարող նմանվել Հիտլերի գեներալներին»։

Քամալա Հարիսի խոսքով՝ առաջնորդները, որոնք աշխատել են Թրամփի վարչակազմում, ասել են, որ Դոնալդ Թրամփը ֆաշիստ է։

«Ես նույնպես կարծում եմ, որ պետք է վստահել այն մարդկանց, ովքեր նրան ավելի լավ են ճանաչում այս հարցում»,- ասաց նախագահի թեկնածուն։