Կամալա Հարիս. ԱՄՆ-ը ոչ մի դեպքում թույլ չի տա պաղեստինցիների բռնի տեղահանումը
ԱՄՆ-ը ոչ մի դեպքում թույլ չի տա պաղեստինցիների բռնի տեղահանումը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
«Միացյալ Նահանգները ոչ մի դեպքում թույլ չի տա պաղեստինցիների բռնի տեղահանումը Գազայից կամ Արևմտյան ափից, Գազայի պաշարումը կամ Գազայի սահմանների փոփոխությունը», – ասել է Հարիսը։
Բացի այդ, ինչպես նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հանդիպման ընթացքում Հարրիսն ու Սիսին քննարկել են «հակամարտության ավարտից հետո Գազայում հնարավոր իրավիճակը, ներառյալ վերականգնման, անվտանգության և կառավարման ջանքերի ծրագրերը»:
Հարրիսի խոսքով՝ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից, սակայն, միևնույն ժամանակ, նա նշել է, որ «պետք է հարգել միջազգային և մարդասիրական իրավունքը»։
Հարրիսն ասել է, որ Իսրայելը պետք է ավելին անի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:
«Չափազանց շատ պաղեստինցիներ են մահացել։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի և ապահովի Իսրայելի անվտանգությունը և ապահովի Պաղեստինի ժողովրդի անվտանգությունը։ Մենք պետք է արագացնենք մեր ջանքերը՝ կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Հարիսը։