Կալիֆոռնիայում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի
Կալիֆոռնիայում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի

Կալիֆոռնիայում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը,  նահանգը հայտարարել է աղետի գոտի: Մինչ այդ Կալիֆոռնիայում գործում էր արտակարգ ռեժիմը:

Դոնալդ Թրամփի կարգադրությամբ, նահանգում աղետի դեմ պայքարելու համար գումարը տրամադրվել է դաշնային բյուջեից:

Կալիֆոռնիայի ոստիկանության վարչությունում հայտարարում են, որ մոտ 200 մարդու վերաբերյալ մինչև այժմ լրատվություն չունեն: Աղետի հետևանքով այրվել է մոտ 44 հա հողատարածք:

Հրդեհի ամենամեծ օջախը գտնվում է նահանգի հյուսիսային մասում, Սակրամենտո քաղաքից 150 կիլոմետր հեռավորության վրա, նրա մակերեսը կազմում է 450 քռ. կմ.: Մալիբու քաղաքում այրվել է մոտ 370 տուն: Տարհանվել են հազարավոր բնակիչներ:

Զոհերի քանակը նախատեսելով, սա Կալիֆոռնիայի պատմությունում ամենալայնածավալ հրդեհն է: