Կալիֆոռնիայում ՀԴԲ ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 16 մարդ
Կալիֆորնիա նահանգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 16 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել Իրվին քաղաքում։
Շերիֆի գրասենյակից հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել շենքերից մեկում ականազերծման խմբի և հատուկ նշանակության ջոկատի համատեղ վարժանքների ժամանակ։ Պայթուցիկ սարքը կիրառվել է պարապմունքի շրջանակներում։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ պարապմունքին մասնակցող բոլոր անձինք կրել են պաշտպանիչ սարքավորումներ, ներկա է եղել մի խումբ բուժանձնակազմ։
Ամենածանր վիրավորին անհրաժեշտ է եղել ստորին վերջույթի վիրահատություն։
Միջադեպը ներկայումս հետաքննում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։