Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել լայնածավալ անտառային հրդեհների պատճառով

Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել լայնածավալ անտառային հրդեհների պատճառով: Հայտարարությունը արել է նահանգի նահանգապետ Գեյվին Նյուսոմը:

Նրա խոսքով, նահանգի իշխանությունները հրդեհը տեղայնացնելու համար օգտագործում են առկա բոլոր ռեսուրսները:

Նահանգից արդեն տարհանվել է 200 000 մարդ: Նահանգի հյուսիսային և կենտրոնական մասում ավելի քան երկու միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Հրդեհի վերացման աշխատանքներին ներգրավված է մոտ 3000 մարդ: