Կալիֆոռնիայում անտառային հրդեհների արագ տարածման պատճառով հազարավոր մարդիկ տարհանվել են

14:08, 24.07.2022

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների արագ տարածման պատճառով հազարավոր մարդիկ տարհանվել են։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։ Տեղական իշխանությունները որոշել են արտակարգ դրություն հայտարարել։

Հրդեհն արդեն մոտեցել է Յոսեմիթի ազգային պարկին։

Ավելի քան վեց հազար մարդ տարհանվել է շրջակա տարածքներից։ Հրդեհն արդեն տասը տուն է ոչնչացրել։

Տեղում մոբիլիզացված է 400 հրշեջ և չորս ուղղաթիռ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ուժեղ քամու և բարձր ջերմաստիճանի պատճառով անցած օրը հրդեհի զրոյական տոկոսը վերահսկվել է։ Նրանց տեղեկություններով՝ հրդեհի դեմ պայքարը հավանաբար կշարունակվի հաջորդ շաբաթ։

Նմանատիպ