Կալա-Ուշգուլի հատվածում թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է հակասայթաքիչ շղթաների կիրառմամբ
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, Կալա-Ուշգուլի հատվածում թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է հակասայթաքիչ շղթաների կիրառմամբ:
Այս պահի դրությամբ առատ ձյան պատճառով, ներքին պետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ 171-կմ-կմ186 (Կալա-Ուշգուլի) հատվածում, արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է միայն հակասայթաքիչ շղթաների կիրառմամբ: