Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ներքին պետական նշանակության ավտոճանապարհի կմ 177-կմ 185 (Կալա-Ուշգուլի) հատվածում երթևեկությունն ազատ է:
Նշված հատվածն այսօր՝ ժամը 08:00-ից, փակ է եղել բեկորների մաքրման աշխատանքների պատճառով։