Կալա-Ուշգուլի հատվածում քարաթափման պատճառով երթեւեկությունն արգելվել է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ներպետական նշանակության ավտոճանապարհի (Կալա-Ուշգուլի) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Գերատեսչության տվյալներով՝ նույն ավտոմայրուղու կմ 138-կմ 170 (Մեստիա-Կալա) հատվածում արգելված է կցորդիչով, կիսակցորդիչով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։
Ճանապարհային վարչության տեղեկություններով՝ սահմանափակման պատճառը քարերի թափումն է եղել։
Նրանց հաղորդմամբ՝ ավտոճանապարհի կմ1-կմ138 (Զուգդիդի-Մեստիա) հատվածում երթեւեկությունն ազատ է։