Կալա-Ուշգուլի հատվածում ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է երկու ուղղություններով
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի միջպետական ավտոճանապարհի 180-184 կմ (Կալա-Ուշգուլի) հատվածում երթևեկությունը վերականգնվել է։
Հիշեցնենք, որ նշված հատվածում ուժեղացված քարաթափման պատճառով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է միակողմանի։