Վրաստանի կրթության և գիտության նախարարը նշանակել է տեղակալներին:
Միխեիլ Չխենկելու առաջին տեղակալն է լինելու կրկին Քեթևան Նատրիաշվիլին: Պաշտոններին են մնում նաև նախարարի տեղակալներ Լիա Գիգաուրին և Թեյմուրազ Մուրղուլիան, իսկ չորրորդ տեղակալն է դառնում Թբիլիսիի պետական համալսարանի ասոցացված պրոֆեսոր, ֆիզիկոս Ալեքսանդրե Թևզաձեն:
Ինչ վերաբերում է սպորտի և երիտասարդության նախարարության երիտասարդության վարչության Վրաստանի կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ անցնելուն, նախարարության տեղեկությամբ, ընթանում է ինտեգրման համար նախապատրաստություն: