Կոչ եմ անում բոլորին վերջ դնել ցանկացած տիպի «սպեկուլացիաներին». Կվիրիկաշվիլի
Կոչ եմ անում բոլորին վերջ դնել ցանկացած տիպի «սպեկուլացիաներին». Կվիրիկաշվիլի

«Կոչ եմ անում քաղաքական գործիչներին և փորձագետներին, ովքեր տարածում են սեփական կարծիքները դադարեցնեն նման գործողությունները, քանզի կան պահեր երբ բոլորս պետք է կանգնած լինենք կողք կողքի»,- այս հայտարարությունը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է հիվանդանոցից դուրս գալուն պես, ուր այցելել էր վիրավորված իրավապահներին տեսակցելու նպատակով:

«Իհարկե գոյություն ունեն հարցեր, որոնց վրա կպատասխանեն իրավասու մարմինները, սակայն մեծ սխալ եմ համարում նման կարգի հատուկ գործողությունների մանրամասների մասին զրուցել հրապարակայնորեն: Ցանկանում եմ նշել, որ քաղաքում տեղաշարժվելը վտանգավոր չէ և դա տեղի է ունեցել մեր հերոսների հաշվին»,-նշել է վարչապետը:

Վարչապետը նշել է նաև, որ գոյություն ուներ սցենարի զարգացման տարբերակներ, սակայն իրավապահների համար առաջնահերթ խնդիրը հանդիսացել է բնակչության անվտանգությունը: