Կիևի դատախազությունը Սաակաշվիլուն ազատելու առնչությամբ հարուցել է քրեական գործ
Կիևի դատախազությունը Սաակաշվիլուն ազատելու առնչությամբ հարուցել է քրեական գործ

Կիևի դատախազությունը իրավապահների կողմից ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլուն ազատելու կապակցությամբ հարուցել է քրեական գործ:

«Ինտեֆաքս-Ուկրաինա» գործակալության տեղեկությամբ, քիչ անց Կիևի դատախազությունում ճշտել են, որ քրեական գործը հարուցվել է «ուկրաինացի պատգամավորների կողմից Սաակաշվիլու ձերբակալման ժամանակ իրավապահներին դիմադրություն ցուցաբերելու փաստի հիման վրա»:

«Քրեական գործի վարույթը սկսվել է Ուկրաինայի ՔՕ-ի 343-րդ հոդվածով»,- նշվում է Կիևի դատախազության մամլո ծառայությունում: