Յամայկայի մայրաքաղաք Կինգստոնում բացել են լեգենդար մարզիկ Հուսեին Բոլտի բրոնզե արձանը,- այս մասին լրատվություն է տարածում Gleaner գործակալությունը:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև երկրի վարչապետ Էնդրյու Հոուլնեսը և սպորտի նախարար Օլիվիա Գրեյնջը, ինչպես նաև անձամբ մարզիկը:
Արձանի բարձրությունը 2,5 մետր է:
31 ամյա ՈՒսաին Բոլտը 8 անգամ դարձել է օլիմպիական խաղերի և 11 անգամ աշխարհի չեմպիոն: Նա իր կարիերան ավարտել է այս տարի Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունից հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan