Կեղծ 50 և 100 լարիանոց թղթադրամներ իրացնելու մեղադրանքով 2 հոգու են ձերբակալել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, նախնական պայմանավորվածությամբ խմբի կողմից, կեղծ գումար պահելու-իրացնելու մեղադրանքով երկու հոգու են ձերբակալել:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Իմերեթիի շրջանում իրացրել են կեղծ 50 և 100 լարիանոց թղթադրամներ: Հետաքննչական գործողությունների արդյունքում, հավելյալ առգրավվել է 15 միավոր կեղծ 100 լարիանոց թղթադրամներ:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նկատի ունի 7-ից 10 տարվա ազատազրկում»,- հայտարարում են քննչական ծառայությունում: