Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, մասնավոր ընկերության հետ բանակցությունների ճանապարհով կփորձեն Թբիլիսիին վերադարձնել «Լաղիձեի ջրերը»:
«Սա մասնավոր սեփականություն է և կարծում եմ, կկարողանանք, մայրաքաղաքին վերադարձնել «Լաղիձեի ջրերը»,- հայտարարել է լրագրողներին Կախա Կալաձեն՝ թեման մեկնաբանելիս:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին երեկ, «Գալերեա Թբիլիսի»-ի բացմանը, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին խնդրել է բիզնեսի իրավունքների լիարժեք պաշտպանությամբ, Ռուսթավելու պողոտա վերադարձնել Լաղիձեի ջրերը և Խաճապուրիի ռեստորանը (Խաճապուրանոց):
Հենց երեկ, Վրաստանի վարչապետի դիմումին է արձագանքել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով նշել է, որ ամեն բան կանի՝ «Լաղիձեի ջրերը» և հայտնի «Խաճապուրանոց»-ը վերականգնելու համար: