Կալաձեն՝ Խաբեիշվիլու մեղադրանքին. Մարգինալները հետաքրքիր չեն
Մարգինալները հետաքրքիր չեն,- այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հարցին, որը վերաբերում էր «Ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլու տարածած տեղեկությանը:
«Մարգինալները հետաքրքիր չեն: Կա՞ն այլ հարցեր»,- պատասխանել է լրագրողներին Կախա Կալաձեն:
«Ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլին երեկ Թբիլիսիի քաղաքապետին մեղադրել էր հնարավոր կոռուպցիոն գործարքի մեջ: