Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել է Իոսիֆ Ստալինի աճյունը փոխանցել Վրաստանին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆակս» գործակալությունը:
«Ինչ վերաբերում է Ստալինին, պետք է բարի կամք ցույց տալ և նրա աճյունը փոխանցել Վրաստանին, որպեսզի նրան հուղարկավորեն իր հայրենիքում: Վրաստանը մաս էր Խորհրդային Միության, որը ղեկավարել է Իոսիֆ Ստալինը: Այդ պատճառով տրամաբանական և արդար կլիներ, եթե Վրաստանը նրան հուղարկավորելու հնարավորություն ստանար, իսկ Ռուսաստանի միլիոնավոր բնակիչներ հանգիստ շունչ քաշեին՝ իմանալով, որ ստալինյան ոգին հեռացել է Ռուսաստանից»,- ասել է Կադիրովը գործակալությանը տված հարցազրույցում:
Չեչնիայի ղեկավարը նաև առաջարկել է հուղարկավորել Վլադիմիր Լենինին:
Հեղինակ -
Edgar Barsegyan