Կալիֆոռնիայում բռնկված հրդեհի կապակցությամբ Նյու Յորքում Վրաստանի հյուպատոսությունը դիմում է ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի քաղաքացիներին
Նյու Յորքում Վրաստանի հյուպատոսությունը Կալիֆոռնիայում հրդեհի կապակցությամբ տարածել է հայտարարություն:
Հյուպատոսությունը կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին կատարել տեղական իշխանությունների հրահանգները, և պետք լինելու դեպքում դիմել Կարմիր Խաչին կամ Վրաստանի հյուպատոսությանը:
«Կալիֆոռնիայի նահանգում հայտարարված է արտակարգ դրություն: Տեղական իշխանությունների որոշմամբ երեկվանից սկսվել է բնակչության տարհանումը: Կալիֆոռնիայում բնակվող Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար, խնդրում ենք կատարել տեղական իշխանությունների հրահանգները: Պետք լինելու դեպքում դիմեք RedCross- թեժ գծին՝ 866-272-2237 կամ հյուպատոսարանին ՝212-922-1722 հեռախոսահամարներով:
Հիշեցնենք, Կալիֆոռնիայում հրդեհը բռնկվել է մի քանի օր առաջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan