Ջվարի-Ուշգուլի հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում է մտցվել
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի կմ30-կմ186 (Ջվարի-Ուշգուլի) միջպետական նշանակության հատվածում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը։ Իսկ կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Արտճանապարհային տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ30 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասված է հաղորդագրությունում։