Միջպետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ավտոճանապարհի, 30-193 կմ (Ջվարի-Լասդիլ) հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է,- այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Սահմանափակման պատճառը ձյան առատ տեղումներն ու ձնահյուսի վտանգն էին։
Ավտոճանապարհի 1-30 կմ (Զուգդիդի-Ջվարի) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։