Ջուզեպպե Պազոտո - Սուրբ Ծնունդը շատ մեծ տոն է քրիստոնյաների համար, ուզում եմ շնորհավորել բոլորին, հատկապես կաթոլիկներին
Ջուզեպպե Պազոտո - Սուրբ Ծնունդը շատ մեծ տոն է քրիստոնյաների համար, ուզում եմ շնորհավորել բոլորին, հատկապես կաթոլիկներին

Եպիսկոպոս Ջուզեպպե Պազոտտոն շնորհավորում է այն քաղաքացիներին, ովքեր Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։

«Սուրբ Ծնունդը շատ մեծ տոն է քրիստոնյաների համար։ Այսօր մենք նշում ենք դեկտեմբերի 25-ը բազմաթիվ այլ քրիստոնյաների հետ: Բայց եթե ուզում ենք հասկանալ այս տոնի խորը իմաստը, պետք է սկսել այն խոսքերից, որ հրեշտակն ասաց Մարիամին՝ Ուրախացեք։ Մենք պետք է ուրախ լինենք այսօր, քանի որ Սուրբ Ծնունդը սկսվել է այնտեղ:

Սա մեծ տոն է, և մենք պետք է այս ուրախությունը պահենք մեր սրտերում։ Աշխարհում շատ խնդիրներ կան, Պաղեստինում պատերազմ է, բայց պետք է ասեմ՝ ուրախացեք, որովհետև աշխարհ է մտել փրկությունը։ Ցանկանում եմ շնորհավորել բոլոր քրիստոնյաներին, հատկապես կաթոլիկներին և նաև ուղղափառ քրիստոնյաներին, ովքեր շուտով կնշեն նույն տոնը»,- ասում է Ջուզեպպե Պազոտտոն։

Վրաստանում բնակվող կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը։