Ջուանշեր Բուրճուլաձեն զոհված հերոսների զավակներին շնորհավորել է Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ պաշտպանության նախարարությունը Գորիի Ազգային պաշտպանության ակադեմիայում հյուրընկալել է Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում, միջազգային առաքելությունների և ծառայողական պարտականությունների ժամանակ զոհված հերոսների զավակներին։
Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին շնորհավորել են զոհված հերոսների զավակներին և ներկա են եղել մարզական և ժամանցային միջոցառումներին։
«Պատանիները ակադեմիայի կուրսանտների հետ միասին մասնակցել են մարզական մրցումների։ Ուրախ մեկնարկից հետո զոհված զինվորների երեխաներին տրվեցին նվերներ։ Ճաշից հետո երեխաներն այցելեցին Պաշտպանության ակադեմիայի տարածքում գործող սիմուլյացիոն կենտրոն և ներկա գտնվեցին մարտերի վիրտուալ տեսարանների։ Պատանիները խաղացին սեղանի թենիս, բիլիարդ և փեյնթբոլ: Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում, միջազգային առաքելություններում և ծառայողական պարտականություններում զոհված հերոսների ընտանիքներին աջակցությունն ու հոգատարությունը պաշտպանության նախարարության առաջնահերթություններից է»,- ասված է հաղորդագրությունում։