Ջուանշեր Բուրճուլաձեն խոսքով ելույթ է ունեցել «Ատլանտյան-սևծովյան անվտանգության ֆորումում»
Ջուանշեր Բուրճուլաձեն խոսքով ելույթ է ունեցել «Ատլանտյան-սևծովյան անվտանգության ֆորումում»

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն մասնակցել է բարձր մակարդակի միջազգային ֆորումին։

Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, Ջուանշեր Բուրճուլաձեն Ռումինիայում վիրտուալ ձևաչափով անցկացվող «Ատլանտյան-սևծովյան անվտանգության ֆորումում» ներկայացել է որպես հիմնական զեկուցող։ Վրաստանի պաշտպանության նախարարի հետ համաժողովի մասնակիցներին խոսքով դիմել են ԱՄՆ պետքարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն և Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկով:

Ըստ ՊՆ-ի՝ Վրաստանի պաշտպանության նախարարը խոսել է տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների մասին, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի արդյունքում ստեղծված անվտանգության բարդ իրավիճակի մասին։ Ջուանշեր Բուրճուլաձեն ընդգծել է, որ սեւծովյան տարածաշրջանը, որպես ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի անբաժանելի մաս, կարեւոր է եվրատլանտյան անվտանգության համար։ Նրա խոսքով, եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չի կարող ամբողջական լինել առանց կայունության սեւծովյան տարածաշրջանում։

Պաշտպանության նախարարը խոսել է նաև Վրաստանի եվրատլանտյան հաստատակամ նկրտումների մասին և հույս հայտնել, որ Վրաստանը շուտով կդառնա այս ընտանիքի լիիրավ անդամը։ Ջուանշեր Բուրճուլաձեն ցանկություն է հայտնել առավել ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ գործնական ռազմական համագործակցությունը և նշել, որ վերջին շրջանում կարևոր բարեփոխումներ են իրականացվել պաշտպանական ուժերի վերափոխման ուղղությամբ։