Ջուանշեր Բուրճուլաձեն ծանոթացել է աղետի էպիկենտրոնում ընթացող աշխատանքներին
Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիի և ՊԲ այլ ղեկավար անձանց հետ մինչև ուշ գիշեր եղել է աղետի գոտում։
ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ՊՆ ղեկավարությունը ծանոթացել է աղետի էպիկենտրոնում ընթացող աշխատանքներին։
Նրանց տվյալներով՝ մշակվել է հատուկ պլան, ըստ որի՝ մարտական ինժեներական գումարտակի զինծառայողները աղետի գոտում մի քանի շարժական կամուրջներ են կազմակերպելու։
Պաշտպանության նախարարի հետ աղետի էպիկենտրոնում էին Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն և Վրաստանի առողջապահության նախարար Զուրա Ազարաշվիլին։