Ջուանշեր Բուրճուլաձեն Ռամշտայն բազայում մասնակցում է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը
Ջուանշեր Բուրճուլաձեն Ռամշտայն բազայում մասնակցում է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Ռամշտայն բազայում մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը։ Այս մասին տեղեկություն է տարածում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն մասնակցում է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը։ Ռամշտայն ռազմաբազայում հանդիպումը վարում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և միացյալ շտաբների պետ, գեներալ Մարկ Միլին։ Ռամշտայնի բազայում հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և երկրի կարիքները, ինչպես նաև ԱՄՆ-ի դաշնակիցների ու գործընկերների առջև ծառացած անվտանգության մարտահրավերները։ Կոնտակտային խումբն աջակցում է Ուկրաինային և դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չարդարացված և ագրեսիվ պատերազմը»,- ասվում է ՊՆ-ում։

Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, հանդիպմանը, որին վրացական կողմը մասնակցում է արդեն երկրորդ անգամ, կներկայացվի Ուկրաինայում տիրող իրավիճակն ու զարգացումները։

«ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ երկրներն աջակցություն են հայտնում Ուկրաինային։ Ժամանակի ընթացքում այս խմբին միանում են ավելի շատ երկրներ»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ անդրադառնալով Ռամշտայն ավիաբազայում Ուկրաինայի հարցով ընթացող հանդիպմանը։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հրավերով մասնակցում է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը։ Ռամշտայն ավիաբազայում կայացած հանդիպմանը մասնակցում են 50 համախոհ երկրների պաշտպանության նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ։