Ջուանշեր Բուրճուլաձեն Նոր տարին դիմավորել է զինվորականների հետ միասին
Ջուանշեր Բուրճուլաձեն Նոր տարին դիմավորել է զինվորականների հետ միասին

2023 թվականի նոր տարվա գալուստը Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է Կրծանիսում՝ ռազմական կրթության հրամանատարության աջակցության կենտրոնում՝ զինծառայողների հետ միասին։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարի հետ միասին զինվորականների նոր տարին շնորհավորել են պաշտպանության փոխնախարար, Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին և Պաշտպանության բանակի գլխավոր սերժանտ Գիորգի Գոգոչուրին։

Պաշտպանության նախարարության ղեկավարները տեսակոնֆերանսի միջոցով դիմել են Վրաստանի Պաշտպանության բանակի բոլոր զորամասերին, շնորհակալություն հայտնել զինծառայողներին երկրին մատուցած ծառայության համար և մաղթել հաջող տարի։