Ջուանշեր Բուրճուլաձեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Ուկրաինայի կոնտակտային խմբի հետ հանդիպմանը
Ջուանշեր Բուրճուլաձեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Ուկրաինայի կոնտակտային խմբի հետ հանդիպմանը

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Ուկրաինայի շփման խմբի հետ հանդիպմանը։ Վրաստանը միացել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբին, որը ներկայումս ներառում է մոտ 50 համախոհ պետություններ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հրավերով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի գլխավորությամբ կայացած հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և երկրի կարիքները։ Կոնտակտային խումբն աջակցում է Ուկրաինային և դատապարտում է Ռուսաստանի անհիմն և չհրահրված ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ։

Սա ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված Ուկրաինայի շփման խմբի երրորդ հանդիպումն է։

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը և մինիստերիալի շրջանակներում հանդիպումներ է ունենում իր օտարերկրյա գործընկերների հետ։