Ջուանշեր Բուրճուլաձեն մասնակցել է «Շումանի անվտանգության և պաշտպանության» համաժողովին
Ջուանշեր Բուրճուլաձեն մասնակցել է «Շումանի անվտանգության և պաշտպանության» համաժողովին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն մասնակցել է «Շումանի անվտանգության եւ պաշտպանության ֆորումին»։

Բրյուսելում անցկացված միջազգային համաժողովը վարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը։

Պաշտպանության նախարարը ԵՄ անդամ և գործընկեր 45 երկրների պաշտպանության նախարարների հետ քննարկել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերը և ռազմավարական մարտահրավերները պաշտպանության և ընդհանրապես անվտանգության առումով։

«Շումանի անվտանգության եւ պաշտպանության ֆորումն» առաջին անգամ անցկացվել է Եվրամիության «Ռազմավարական կողմնացույցի» շրջանակներում եւ նպատակ ուներ խորացնել գործընկերությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում։ Միջոցառմանը ներկա էին նաև քաղաքական գործիչներ, որոշումներ կայացնողներ, ռազմական ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ և հասարակական կարծիքի առաջնորդներ:

«Շումանի ֆորումը» կանցկացվի երկու տարին մեկ անգամ, որպեսզի մասնակիցները միասին գնահատեն զարգացող աշխարհաքաղաքական համատեքստը, ինչպես նաև քննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ընթացիկ խնդիրները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։