Ջուանշեր Բուրճուլաձեն կմասնակցի Թուրքիայում կայանալիք պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը
Ջուանշեր Բուրճուլաձեն կմասնակցի Թուրքիայում կայանալիք պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Թուրքիայում կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եռակողմ նախարարական հանդիպման շրջանակում Ջուանշեր Բուրճուլաձեն երկկողմ հանդիպումներ կունենա նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։

Կողմերը կքննարկեն տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ինչպես նաև եռակողմ ձևաչափով համագործակցության ներկա և ապագա ծրագրերը։ Այս տարի Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը կանցկացվի Կայսեր քաղաքում։