Ջուանշեր Բուրճուլաձեն իսրայելական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է տեղի ռազմական արդյունաբերության զարգացման հարցերը
Ջուանշեր Բուրճուլաձեն իսրայելական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է տեղի ռազմական արդյունաբերության զարգացման հարցերը

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հյուրընկալել է իսրայելական «Էլբիտ» ընկերության ներկայացուցիչներին:

Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են տեղի ռազմական արդյունաբերության զարգացման հարցերը: Ուշադրության կենտրոնում էին Delta SSTC- ի հիման վրա տեղական փամփուշտների գործարան հիմնելու գործընթացը և արտադրության զարգացման հեռանկարները:

Պաշտպանության նախարարը նշել է, որ փամփուշտ արտադրող ձեռնարկության ստեղծումը կօգնի խնայել ռեսուրսները և զարգացնել տեղի արտադրությունը: Քննարկվել են նաև Վրաստանում համատեղ ռազմական արտադրության ներդրման և զարգացման ծրագրերը: