Ջուանշեր Բուրճուլաձեն Հունգարիայում ծանոթացել է պաշտպանական արդյունաբերության տեղական նորություններին
Ջուանշեր Բուրճուլաձեն Հունգարիայում ծանոթացել է պաշտպանական արդյունաբերության տեղական նորություններին

Վրաստանի պաշտպանության նախարարը շարունակում է այցը Բուդապեշտ։ Ջուանշեր Բուրճուլաձեն հունգարացի գործընկերոջից տեղեկություն է ստացել տեղական պաշտպանական արդյունաբերության նորությունների մասին և իմացել հունգարական ռազմական հնարավորությունների մասին։

Ավելի ուշ Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է հունգարական անօդաչու թռչող սարքերի «Rotors and Cams» ընկերություն և ծանոթացել տեղական շուկայի համար ընկերության կողմից ստեղծված արդյունաբերական, իրավապահ և ռազմական արտադրության լայն տեսականուն։ Հատուկ վրացական պատվիրակության համար կազմակերպվել է նաև դրոնների տեխնոլոգիայի ստատիկ ցուցադրություն։

Հունգարիայում Վրաստանի պաշտպանության նախարարին հյուրընկալում է իր գործընկեր Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիցկին։ Հունգարիայի պաշտպանության նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կողմերը երկկողմ հանդիպմանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը և հետագա հարաբերությունների հեռանկարները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։