Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Շվեդիայի պաշտպանության նախարարին
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Շվեդիայի պաշտպանության նախարարին

Վրաստանի պաշտպանության նախարարն այցով գտնվում է Շվեդիայի Թագավորությունում։ Ջուանշեր Բուրճուլաձեին հյուրընկալել են նրա շվեդ գործընկեր Փոլ Յոնսոնը և քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոհլինը։

Պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել Շվեդիային պաշտպանության ոլորտում ցուցաբերած ամուր քաղաքական և կարևոր գործնական աջակցության համար։ Նշվել է նաև Շվեդիայի զգալի ներդրումը ԵՄ մոնիտորինգային առաքելության մեջ։

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու ձգտումներին։ Նշվել է անդամակցության ճանապարհին Շվեդիայի՝ որպես Եվրամիության Խորհրդում նախագահող երկրի, աջակցության կարևորությունը։

Քննարկման հիմնական թեման երկու երկրների համագործակցության ընթացիկ խնդիրներն ու ապագա ծրագրերն էին։ Կողմերը պայմանավորվել են էլ ավելի ամրապնդել երկկողմ համագործակցությունը։ Այցի շրջանակներում Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Պետեր Հուլտկվիստի հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։