Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպանին
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպանին

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Աբդուլլահ Ալ-Մուտեյրի հետ։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և հույս հայտնել Վրաստանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության հետագա խորացման համար։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցերը և հարաբերությունների հետագա անելիքները։

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության կարևորությանը։ Սաուդյան Արաբիայի դեսպանը պաշտպանության նախարարին է փոխանցել իր գործընկերոջ՝ թագաժառանգ արքայազնի, թագաժառանգի, փոխվարչապետի, պաշտպանության նախարար Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի հրավերը։

Կողմերը նշել են, որ ռազմավարական մակարդակով այցերը հետագայում կնպաստեն երկու երկրների միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը։