Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կողմերը քննարկել են անվտանգության միջավայրն ու մարտահրավերները տարածաշրջանում և աշխարհում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել «Խաղաղ հարեւանություն» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի խաղաղ զարգացմանն համար ջանքերն ուղղելու Վրաստանի պատրաստակամությանը։

Բացի այդ, հանդիպման ընթացքում մասնավորապես նշվել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականի կարևորությունը։ Պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ապագայում անհրաժեշտ պարտավորություններն ու ընթացակարգերը կատարելու ուղղությամբ։ Զրույցում շոշափվել են տարբեր ձևաչափերով անվտանգության և պաշտպանության քաղաքականության ուղղությամբ Եվրամիության և Վրաստանի համագործակցության հարցեր։

Գերատեսչության տվյալներով՝ ուշադրություն է դարձվել երկու երկրների պաշտպանական ոլորտում համագործակցության դինամիկային և հեռանկարներին։

Այցի շրջանակներում Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ և ստորագրել երկկողմ համագործակցության ծրագիր։