Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գեներալների հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գեներալների հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այսօր հյուրընկալել է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականներին։ Տեղեկությունը տարածում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակից ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Նիկոլա Ձանելիի և ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական համագործակցության անվտանգության բաժնի տնօրեն գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դիելայի հետ զրույցի հիմնական թեման եղել է անվտանգության բարդ միջավայրը տարածաշրջանում: Ինչպես նշել է Ջուանշեր Բուրճուլաձեն, չնայած մարտահրավերներին, Վրաստանը, իր գործընկերների աջակցությամբ, շարունակում է հետամուտ լինել պաշտպանական բարեփոխումներին՝ իր պաշտպանունակությունն ավելի զարգացնելու համար։

Զրույցի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան երրորդ զորավարժությունները, որոնք հյուրընկալում են Վրաստանի պաշտպանության ուժերը։ Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքերով, թրեյնինգը հստակ ցույց է տալիս Վրաստանի զորավարժական հնարավորությունները, որն արդեն զարգացել է այն մակարդակի, որը գործընկերներին առաջարկում է բարձր ստանդարտ, լայնածավալ և արդյունավետ վերապատրաստման միջավայր բազմազգ ուսուցման համար: