Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մահմուդ Ադիբի հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մահմուդ Ադիբի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մահմուդ Ադիբի հետ։ Բուրճուլաձեն շնորհավորել է իրանցի դիվանագետին նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություն մաղթել։

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի առջեւ ծառացած նոր մարտահրավերներին եւ հնարավորություններին։ Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրներն ու ապագա ծրագրերը։

Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի պաշտոնում Մահմուդ Ադիբը փոխարինել է Աքբար Քասեմի Ալի Աբադին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։