Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջը
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջը

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում Ջուանշեր Բուրճուլաձեն երկկողմ հանդիպումներ է ունեցել իր գործընկերների հետ։

Վրաստանի պաշտպանության նախարարն իր ադրբեջանցի գործընկեր, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում անվտանգության իրավիճակին, խաղաղության և կայունության կարևորությանը։ Պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ իրականացվող կարևոր ծրագրերը։

Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, էներգետիկ նախագծի իրականացումը պատմական նշանակություն ունի, ինչը հաստատվել է օրեր առաջ Վրաստանի վարչապետի ու Ադրբեջանի, Ռումինիայի ու Հունգարիայի ղեկավարների ստորագրություններով։ Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը և բազմազգ զորավարժություններին համատեղ մասնակցությունը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։