Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Հայաստանի նոր դեսպանին
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Հայաստանի նոր դեսպանին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն պաշտպանության նախարարությունում հյուրընկալել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանին։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ճանաչողական հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մասին։ Նշվել է, որ Վրաստանը աջակցում է հավասարակշռված քաղաքականությանը, որը նպաստում է տարածաշրջանում կայունությանը։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր և ապագա ծրագրերը