Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Դերեկ Շոլի հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Դերեկ Շոլի հետ

Վրաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Դերեկ Շոլին այսօր հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։

Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ, հանդիպմանը նախարարն ընդգծել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև 30-ամյա հաջող համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ամերիկացի ժողովրդին օրինակելի գործընկերության համար։

«Կողմերը քննարկել են աշխարհում և տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները։ Նշվել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կտրուկ վատթարացրել է անվտանգության իրավիճակը սեւծովյան տարածաշրջանում, ինչը վտանգ է ներկայացնում նաեւ եվրատլանտյան անվտանգության ճարտարապետության համար։ Հանդիպմանը վերահաստատվել է աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան կառույցներին անդամակցելու Վրաստանի անսասան ձգտումները: Նշվեց, որ ռազմավարական գործընկերության նոր փուլը և դինամիկ համագործակցության հաջորդ տասը տարիների հիմքը կլինի ԱՄՆ-Վրաստան պաշտպանության և զսպման նոր նախաձեռնությունը, որն էլ ավելի կամրապնդի երկրի դիմադրողականությունը ամբողջական պաշտպանության շրջանակներում»,- նշված է տեղեկության մեջ: