Ջուանշեր Բուրճուլաձե. Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծում է Կովկասում և մեր տարածաշրջանում խաղաղության կարևորությունը
Վարչապետը բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծում է Կովկասում և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Մյունխենում, որտեղ գտնվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
«Մենք այսօր հանդիպում ունեցանք Իսրայելի պատվիրակության հետ, վարչապետը հանդիպում է մի քանի երկրների պատվիրակությունների հետ։ Վարչապետը իսրայելական պատվիրակության հետ խոսել է մեր հարաբերությունների մասին, այն հարցերի մասին, որոնք մենք արդեն սկսել ենք Իսրայելի հետ, դա վերաբերում է ռազմական արդյունաբերությանը, դա վերաբերում է մեր համագործակցությանը տարբեր ոլորտներում։ Հատկանշական է նաև, որ վարչապետը բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծում է Կովկասում և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը»,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն։
Նրա խոսքով, Վրաստանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր գործընկերների հետ կիսել է քաղաքական որոշումներն ու ապագա քաղաքական ծրագրերը։
«Մյունխենի համաժողովը հարթակներից մեկն է, միջոցը՝ Վրաստանի և բոլոր մասնակից երկրների համար՝ կարծիքներ փոխանակելու, ինչպես նաև բարձրաձայնելու այն քաղաքական որոշումներն ու ապագա քաղաքական ծրագրերը, որոնք երկրներն ունեն և մենք կիսել ենք մեր գործընկերների հետ»,- նշել է Ջուանշեր Բուրճուլաձեն: