Ջուանշեր Բուրճուլաձե. քաղաքակիրթ աշխարհը 14 տարի անց հավանաբար լավ  հասկացավ, որ 2008 թվականին պետք է պահպաներ ավելի սկզբունքային դիրքորոշում
Ջուանշեր Բուրճուլաձե. քաղաքակիրթ աշխարհը 14 տարի անց հավանաբար լավ հասկացավ, որ 2008 թվականին պետք է պահպաներ ավելի սկզբունքային դիրքորոշում

Վրաստանի պաշտպանության նախարար Ժուանշեր Բուրճուլաձեն Մուխաթգվեդի եղբայրների գերեզմանատանը հարգանքի տուրք է մատուցել օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Նրա խոսքով, կառավարությունը շարունակելու է հոգալ նրանց ընտանիքների մասին։

«Նախ՝ այսօր մենք մեծարում ենք մեր հերոսներին, մեր կառավարությունը խոստանում է շարունակել հոգ տանել նրանց ընտանիքների մասին։ 14 տարի անց քաղաքակիրթ աշխարհն հավանաբար լավ հասկացավ, որ 2008-ին պետք էր ավելի սկզբունքային դիրքորոշում պահպանի։ Այս սկզբունքային դիրքորոշումը, իմ կարծիքով, կարող է արտահայտվել նաև այսօր և արագացնել Վրաստանի ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհի ուղղությամբ՝ լինի դա հավաքական անվտանգություն, Եվրամիություն, թե այլ կազմակերպություններ»,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն։

2008 թվականի օգոստոսյան պատերազմը խլեց ավելի քան 400 կյանք: Պատերազմի հետևանքով վիրավորվել և տուժվել է 2232 մարդ, որոնցից 1045-ը՝ զինվորականներ են։