Ջուանշեր Բուրճուլաձե. «Ջավելինների» փոխանցման որոշումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վրաստանը ԱՄՆ ռազմավարական գործընկերների ցուցակում է
Ջուանշեր Բուրճուլաձե. «Ջավելինների» փոխանցման որոշումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վրաստանը ԱՄՆ ռազմավարական գործընկերների ցուցակում է

Այս որոշումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վրաստանը գտնվում է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերների ցուցակում, – այսպես է գնահատել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կողմից Վրաստանին 30 միլիոն դոլլար արժողությամբ «Ջավելին» հրթիռներ և դրա հետ կապված սարքավորումներ վաճառելու հնարավորության հաստատումը:

«Այն որոշումը, որը ԱՄՆ Պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալությունը օգոստոսի 3-ին կայացրեց՝ ուղղված կոնգրեսին, Վրաստանին փոխանցել 82 «Ջավելին» հակատանկային կառավարվող 82 հրթիռներ և 46 ուղղորդիչ արձակող կայանքներ, ընդգծում է, թե ինչ մակարդակի է մեր ռազմական հարաբերությունը ԱՄՆ-ի հետ:

Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վրաստանը այն կարճ ցուցակում է, այն ռազմավարական գործընկեր երկրների ցուցակում, որոնք ունի ԱՄՆ-ը», – ասաց Ջուանշեր Բուրճուլաձեն: