Ջուանշեր Բուրճուլաձե. Ինքնաթիռների և ուղղաթիռների զգալի մասն արդեն թարմացվել է
Ջուանշեր Բուրճուլաձե. Ինքնաթիռների և ուղղաթիռների զգալի մասն արդեն թարմացվել է

Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն «Նախարարի ժամի» շրջանակներում Վրաստանի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ռազմական ավիացիայի թռչող սարքեր զգալի մասի վերականգնումն ու արդիականացումն արդեն ավարտված է։

Նրա խոսքով, ավիացիայի վերականգնման եւ արդիականացման առումով կարեւոր քայլեր են ձեռնարկվել։

«Վերջին տարիներին ինքնաթիռների ու ուղղաթիռների զգալի մասը թարմացվել է։ Այս գործընթացն այսօր էլ ակտիվ կշարունակվում է։ Ինչպես գիտեք, մեր ավիացիան իրականում համալրված չէր։ Սկսել ենք նաև ուսումնամարզական L39 ինքնաթիռների և AN-2 ինքնաթիռների, ինչպես նաև ուսումնական ինքնաթիռների վերականգնման աշխատանքները, որոնք կավարտվեն մոտ ապագայում»,- ասաց պաշտպանության նախարարը։