Ջուանշեր Բուրճուլաձե. Գաղտնալսման թեման մի համեմատեք նախորդ իշխանության օրոք տեղի ունեցածի հետ, երբ մարդկանց բռնաբարում էին, տեսագրում և շանտաժի ենթարկում
Ով է կատարել հանցագործությունը, կորոշի դատարանը, և մեղադրող կողմը մեղադրանք կառաջադրի, – լրագրողներին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն՝ գաղտնալսման վերաբերյալ հարցին ի պատասխան:
«Իրավական առումով բոլոր հանցագործները պետք է պատժվեն եւ հանցագործությանը նախապես որակավորում մի տվեք: Մենք պետք է պաշտպանենք մարդու իրավունքները բոլոր կողմերից: Ով է կատարել հանցագործությունը, կորոշի դատարանը, և մեղադրող կողմը մեղադրանք կառաջադրի: Եթե ցանկանում եք սա օգտագործել ընտրությունների նախաշեմին և ցանկանում եք համեմատել բռնաբարված մարդկանց ձայնագրության հետ, սա արմատապես այլ դեպք է»,-ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն:
Նրա խոսքով, հանցագործության համար բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավական համատեքստում:
«Մի հավասարեցրեք այս իրադարձությունները նախորդ իշխանության ժամանակ տեղի ունեցածի հետ, երբ մարդկանց բռնաբարում էին, նկարահանում, հետո շանտաժի ենթարկում, և հնարավոր է, որ այսօր նույն մարդկանց են շանտաժի ենթարկում», – ասաց Ջուանշեր Բուրճուլաձեն: