Ջուանշեր Բուրճուլաձե. Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել Սագարեջոյում զոհվածների ընտանիքներին, հետաքննությունը կպարզի, թե որն է եղել սարսափելի սպանության պատճառը
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում և մասնակցում է «Ռամշտայնի» ավիաբազայում Ուկրաինայի շփման խմբի հանդիպմանը, արձագանքել է Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգությանը։
Ջուանշեր Բուրճուլաձեն իր ցավակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
«Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել Սագարեջոյում սպանվածների ընտանիքներին։ Թե որն է եղել սարսափելի սպանության պատճառը, կպարզի հետաքննությունը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ ցավակցությունները հայտնել բոլոր մահացածների ընտանիքի անդամներին, իսկ վիրավորներին մաղթել քաջառողջություն»,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն։
Տեղեկությունը տարածում է ՊՆ մամուլի ծառայությունը։