Ջուանշեր Բուրճուլաձե. ԱՄՆ պաշտպանության քարտուղարի այցը ուղերձ է, որ մենք կողք կողքի ենք ինչպես Աֆղանստանում, այնպես էլ մեր տարածաշրջանում
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի այցը ևս մեկ անգամ ընդգծում է ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական հարաբերությունները և դրա կարևորությունը:
Նրա խոսքով, այցը տարածաշրջանային ուղերձ է, որ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերներ են և կողք կողքի են:
«ԱՄՆ պաշտպանության քարտուղարի այցը Վրաստան, իհարկե, մեկ անգամ եւս ընդգծում է ԱՄՆ-ի եւ Վրաստանի ռազմավարական հարաբերությունները եւ մեր կարեւորությունը: Սա արձագանք է այն քաղաքականությանը, որը վարում է մեր գործադիր իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Երկրորդ, սա ոչ միայն ուղերձ է Վրաստանին և Վրաստանի ժողովրդին, այլ տարածաշրջանային ուղերձ է, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք և կողք կողքի ենք ինչպես Աֆղանստանում, այնպես էլ մեր տարածաշրջանում», – ասաց Ջուանշեր Բուրճուլաձեն: